Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մարաթոն, որ բովանդակում է ֆուտբոլ

Մարաթոն, որ  բովանդակում է ֆուտբոլ
10.06.2008 | 00:00

Ավստրիայում և Շվեյցարիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 13¬րդ առաջնությունն առժամանակ ստվերել է մարզական այլ՝ ոչ պակաս հետաքրքիր միջոցառումները, որոնք իրենց իսկ երկրպագուների համար պակաս հուզումնալից չեն։ Սակայն քանի որ ֆուտբոլային «հրճվանք» մեզ պարգևվում է չորս տարին մեկ, առժամանակ մի կողմ թողնենք դրանք և... շարունակենք լսել մեր ռահվիրաների կարծիքը մեծն ֆուտբոլի մասին։

¬Ի տարբերություն նախորդ առաջնությունների, այս առաջնությունն ինձ ավելի շատ հիշեցնում է գավաթային խաղ,¬ տպավորությունը կիսեց ՀՀ վաստակավոր մարզիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։¬ Հանդիպումներն ընթանում են լարված պայքարում, ինչն իր հետքն է թողնում խաղի որակի վրա։ Առայժմ բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում պորտուգալացիներն ու գերմանացիները։ Չի կարելի անտեսել նաև թուրքերին, որոնք թեև զիջեցին 0։2 հաշվով, բայց վատ խաղ չցուցադրեցին։

¬Դատելով առաջին խաղերից՝ կարելի է ասել, որ թույլ թիմեր չկան։ Բոլորն էլ ամենայն լրջությամբ են նախապատրաստվել առաջնությանը։ Ավստրիայի և Շվեյցարիայի հավաքականները, որոնք մինչև առաջնության մեկնարկը համարվում էին, մեղմ ասած, այս ֆուտբոլային «խնջույքում» պատահական հյուրեր, նույնպես ցույց տվեցին, որ իրենց հետ չի կարելի կատակել։¬ Սա արդեն «Արարատ-73»¬ի լեգենդար ավագ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻ կարծիքն է առաջնության մասին։¬ Իհարկե, դեռ վաղ է ասել, թե ով կլինի առաջնության գլխավոր հերոսը, սակայն գրեթե համոզված եմ, որ թեկնածուներից մեկը կլինի Գերմանիայի հավաքականը։

Մեկ այլ արարատցի՝ ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆԸ, նկատում է.¬ Թիմերը դեռ չեն հասցրել կլիմայափոխվել։ Նախամեկնարկային հուզմունքն ու լարվածությունն իրենց զգացնել են տալիս։ Հնարավոր է երկրորդ փուլից արդեն այլ ֆուտբոլ տեսնենք։ Առայժմ միավորների կռիվ է, և յուրաքանչյուրը ներդնում է ամեն ինչ, որպեսզի երկրորդ փուլի «դռները» իրենց առջև չփակվեն։

Հ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ.Գ. -Երեկ երրորդ օրվա առաջին խաղը բավականին անսպասելի արդյունք ունեցավ. ֆրանսիացիները չկարողացան հաղթել ռումինացիներին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0։

Դիտվել է՝ 10217

Մեկնաբանություններ